News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է անցած գիշեր Ռուսաստանի մի շարք շրջանների վրա երկու «Տոչկա-Ու» օպերատիվ-մարտավարական հրթիռի և վեց անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

«Հերթապահ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են երկու օպերատիվ- մարտավարական հրթիռ Բելգորոդի, երեք ուկրաինական անօդաչու Բրյանսկի, երկու անօդաչու Լիպեցկի շրջանների տարածքում։ Վոլգոգրադի շրջանի տարածքում մեկ ԱԹՍ է որսացվել»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Իր հերթին Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է մայիսի 11-իգրոհի հետևանքների մասին։

Ըստ նրա, երեկոյան զանգվածային հրետակոծությունից հետո տուժել է 29 մարդ, 12-ը ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 17 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից մեկը երեխա է։

Երկու տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։

Բացի այդ, վնասվել են 85 բազմաբնակարան շենքի 300-ից ավելի բնակարան, 4 անհատական ​​տուն, 14 կոմերցիոն ձեռնարկություն, մի շարք սոցիալական օբյեկտներ, այդ թվում՝ առողջապահական հաստատություններ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ