News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Մայիսի 11-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկում բախվել են «Range Rover», «BMW X6», «Mazda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած (3).jpg (216 KB)

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ