News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Իրանի ընտրական շտաբը հայտարարել է Թեհրանի ընտրական օկրուգում, որը կազմված է մայրաքաղաք Թեհրանից եւ Շեմիրանաթ օկրուգից, ինչպես նաեւ Ռեյ, Իսլամշահր եւ Փարդիս քաղաքներում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողներին, տեղեկացրել է Mehr-ը։

Ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին շաբաթ օրը հայտարարել է մեկ օր առաջ Թեհրանի ընտրական օկրուգում ընտրությունների երկրորդ փուլում հաղթած 16 թեկնածուների անունները։

Նոր հաղթողների հայտարարումից հետո բոլոր 30 տեղերի ճակատագիրը նոր խորհրդարանում այժմ որոշված է։ Մնացած 14 տեղերն արդեն որոշվել էին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, որոնք տեղի են ունեցել մարտի 1-ին։

Ուրբաթ կայացել է երկրորդ փուլը, որի ընթացքում լրացվել են 45 թափուր տեղերը 12-րդ գումարման խորհրդարանում։ Այն տեղի է ունեցել 15 նահանգների 22 ընտրական օկրուգներում, ներառյալ Թավրիզը, Սպահանը, Թեհրանը, Խորասան Ռազավին, Գորգանը, Ֆարսը, Լորեստանը եւ այլն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ