News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ակտիվորեն դիտարկում է Նիկի Հեյլիին որպես փոխնախագահի թեկնածու, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հանրապետական կուսակցությունից նախագահի երկու թեկնածուների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ սառը, բայց Թրամփը կարող էր ընտրել Հեյլիին, եթե համոզված լիներ, որ նա կօգնի իրեն շահել նախագահական աթոռը, խուսափել պոտենցիալ բանտարկությունից եւ վճարել տասնյակ միլիոնների դատական հաշիվները պարտվելու դեպքում, ընդգծել է ԶԼՄ-ն։

Երկու նախընտրական քարոզարշավին ծանոթ հանրապետականները կարծում են, որ Հեյլիի եւ Թրամփի հաշտեցումը համապատասխանում է նրանց շահերին՝ չնայած Հանրապետական կուսակցության դաժան պայքարին փրայմերիզում եւ տարակարծություններին որոշ կարեւոր հարցերում։

Թրամփն ամբողջ ուժով փորձում է ծածկել միջոցների անբավարարությունը նախագահ Բայդենի հետ պայքարում եւ վճարել դատական ծախսերը։ Հեյլին այդ ընթացքում սերտ կապեր է պահպանում դոնորների հետ, որոնք զգուշավոր են նախկին նախագահի հանդեպ։

Հեյլիի՝ ՄԱԿ-ում իր նախկին դեսպանի հետ հաշտեցումը կարող էր օգնել Թրամփին ներգրավելու բարձրագույն կրթությամբ որոշ հանրապետականների, որոնք շարունակել են քվեարկել Հեյլիի օգտին փրայմերիզում, այն բանից հետո, երբ նա դուրս եկավ պայքարից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ