News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Մեծ շաժում, ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ ամենուր՝ հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք, որտեղ գեթ մեկ հայ է բնակվում:  Դուք ձեր հավաքներով մեծ ուժ ու եռանդ եք փոխանցելու հայաստանաբնակ ձեր հայրենակիցներին և այս շարժմանը:  Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է Եվրոպայում բնակվող հայերին, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են շարժմանը:

Նա  կոչ է արել եվրոպաբնակ հայերին  մասնակցել իրենց քաղաքներում կազմակերպվող հավաքներին, իրենց ձայնը բարձրացնել՝ շարժումը դարձնելով համահայկական:

«Եվրոպայում բնակվող սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ անընդհատ աջակցության արձագանքներ եմ լսում ձեր կողմից, և դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի այսօրվա կառավարության ձեռնարկած գործունեությանը, որով ըստ էության միակողմանի զիջումներ են տեղի ունենում այս պահին Տավուշում, հետագայում նաև Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում և այլ վայրերում, որովհետև մենք չգիտենք, թե որտեղ է սահմանափակվելու այս ընթացքը»,-ասել է Բագրատ Սրբազանը: 

«Մենք միասին կհասնենք գործընթացի հաղթական ավարտին: Դուք էլ մոլորված և խոցված  վիճակում եք գտնվում, և որքան ապաքինվի հայրենիքը, այնքան կապաքինվեք և դուք: Սպասում ենք ձեզ ազատագրված և հաղթանակած հայաստանում»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ