News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ես ընդհանրապես գտնում եմ, որ քաղաքական պայքար պետք է լինի, բայց չեմ ցանկանում, որ մեր քաղաքական դաշտը գնա երևույթների հետևից։ Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Այսօր 4 գյուղը, վաղը 4 անկլավ, հետո Սահմանադրություն, գերբը փոխել, միջազգային դատարանից հանենք, ճանապարհի հարցը լուծենք․ մենք պետք է ռազմավարական որոշում կայացնենք՝  ՀՀ-ն, իր քաղաքական դաշտը ո՞ր ուղղությամբ է տանում։  Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա՝ Արևմուտքն է ուզում այդ լոգիստիկ ճանապարհները հանել Ռուսաստանի տակից և թուլացնել Իրանի ազդեցությունը։ Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը պետք է մենք ձևավորենք՝ Իրան-Հայաստան-Վրասան-Ռուսաստան, ո՞ր ճանապարհն ենք ընտրում,-ասաց Սամվել Բաբայանը:

Նա՝ իր խոսքով, առաջարկել է կայացնել քաղաքական որոշում ու գնալ նոր ընտրությունների, պատգամավորները պետք է ցած դնեն իրենց մանդատները և հասարակությանը ներկայացնեն իրենց տեսլականները։ 

«Երբ ասում են Արևմուտք, ես ասում եմ՝ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ձևակերպել: Նշանակում է՝ Թուրքիա, Կենտրոնական Ասիա ու այս տարածաշրջանը ամբողջովին ինտեգրել տնտեսական, քաղաքական, լոգիստսիկ առումներով, ու Հայաստանն ու Վրաստանն էլ այս ամենի մեջ իրենց դերը կխաղան»,-ասաց նա՝ շեշտելով, որ մենք չգիտենք, թե որ ճանապարհն ենք ընտրում՝ առաջինը, թե երկրորդը։ 

«Մենք հատվածային սահմանազատում ենք անում, ես դրան չեմ մասնակցում և որևիցե մեկին չեմ էլ խանգարում»,- հավելեց Սամվել Բաբայանը։


Խոսելով «Մեղրիի անկլավ»–ի մասին նա ասաց, որ դա հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորված խոսույթ է ու նման բա չկա։

«Կա Մեղրիով հեշտացված կարգով տրանզիտ ճանապարհ ՀՀ սուվերեն տարածքով, որին դեմ է մեր հարևան Իրանը։ Մենք խոսում ենք սուվերեն պետությունից, բայց մեր հարևանը մեր տարածքը մատնանշում է, որ դա իր համար կարմիր գիծ է, ո՞նց է լինում, այսինքն մենք սուրվերեն ենք, բայց մեր տարածքը ուրիշի համար կարմիր գի՞ծ է։ Եթե մենք գնում ենք Թուրքիա-Կովկաս-Կենտրոնական Ասիա ՝ արևմտյան ճանապարհով, պետք է հասկանանք ոնց ենք ճանապարհների հարցին տրանզիտ լուծում տալիս՝ Կալինինգրադի տարբերակով կամ այլ ու գնում խնդիրների լուծմանը»,- նշեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը:

Հարցին, թե  նոր ընտրությունների գնալու դեպքում ինչպե՞ս պետք է ձևակերպվի Արցախի հարցը՝ ի պատասխան, Սամվել Բաբայանն ասաց․«Նորից եմ ասում, երբ ՀՀ-ն կողնորոշվի, թե ի՞նչ վեկտոր է վերցնում, դրանով էլ որոշվելու է Արցախի հարցը»։

Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հարաժարականի մասին դեռևս ամիսներ առաջ էր խոսել, սակայն այսօր էլ միանում է պահանջին:

«Այո՛, վարչապետը պետք ա հեռանա: Երբ Սերժ Սարգսյանն էր նախագահ, ասում էին՝ ինքը անփոխարինել ա, հիմա էլ Նիկոլին ենք սարքել անփոխարինելի: Այս փողոցից ում էլ տանենք, իրանից լավ վարչապետ կլինի»,-հավելեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ