News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը


Թբիլիսյան խճուղում իրականացվող ակցիայի ժամանակ բռնի ուժով բերման ենթարկվելիս 23-ամյա Արմեն Բաղդասարյանը վնասել է աջ դաստակը: Նա Իզմիլյան բժշկական կենտրոնում է գտնվում:

Ակցիայի մասնակցի խոսքով, իրեն շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության աշխատակիցները: 

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներում փողոցներ են փակում։ Մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ, պարեկներ են դուրս բերվել մայրաքաղաքի փողոցներում։ Բոլոր հատվածներում նրանք բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիներին, այդ թվում՝ պարեկների մեքենաներով։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել էին Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ էր նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:


Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ