News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներում փողոցներ են փակում։ Մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ կարմիրբերետավորներ, պարեկներ են դուրս բերվել մայրաքաղաքի փողոցներում։ Բոլոր հատվածներում նրանք բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիներին, այդ թվում՝ պարեկների մեքենաներով։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել էին Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ էր նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ