News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը


Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածում մայթին նստած ակցիայի մասնակցին:

Հարցին թե, ինչո՞ւ են բերման ենթարկում մայթեզրին նստած քաղաքացիներին, կարմիրբերետավորները պատասխանեցին, որ նրանք ճանապարհ էին փակել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել Սասունցի Դավթի կայարանի հատվածում անհնազանդության ակցիա իրականաոցնողներին: Վերջիններս փորձում էին սուրճ հյուրասիրել ոստիկաններին և քաղաքացիներին: 

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում և մարզերում  այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ