News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանները բերման են ենթարկում «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածում անհնազանդության ակցիա իրականացնողերին:

Վերջիններս փորձում էին սուրճ հյուրասիրել ոստիկաններին և քաղաքացիներին: 

«Արցախի հետ կապված, մենք ցավոք սրտի, ձախողեցինք: Այսօր այդ արհավիրքը, այդ անիվը, որ տրորում է իր առջև ամեն ինչ, ոչնչացնում և քանդում, հասել է մեր չքնաղ Տավուշ: Տավուշը Հայաստանի ամենապինդ մարզն է, այնտեղ մեզ ամենալավ դիրքերն են բաժին հասել, որտեղ թշնամին ռազմական ճանապարհով  չի կարող հասնել հաջողության, կամ կարող է հասնել միայն  շատ մեծ ջանքերի շնորհիվ: Տեղի ունեցող գործընթացի արդյունքում Տավուշը մնացած մարզերի նման դառնում է խոցելի»,-ասաց ակցիայի մասնակից Գագիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ, , քաղաքական ուժեր, կուսակցություններ, անհատներ, հոգևորականներ համախմբվել են և պայքարում են Տավուշի շուրջ տեղի ունեցող գործընթացի դեմ:

«Մեր պայքարը ոչ թե ոստիկանների դեմ է, կամ նպատակ ունի ոստիկանների հետ բռնի գործողություններ սկսել, այլ ազգադավ, սահմանադրություն խախտող ու երկիրը վաճառող իշխանությունների դեմ է: Թեև որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ պատրաստ են անգամ երեխաների վրա ձեռք բարձրացնել, մենք վստահ ենք, որ ոստիկանները կողմ չեն հող վաճառելուն և թուրքին ծառան դառնալուն»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից, և փորձեց սուրճ հյուրասիրել ճանապարհը բացել ցանկացող ոստիկաններին:

Ոստիկանները սակայն, հայտարարեցին, որ ճանապարհը բացելու համար քաղաքացիենրին տրված ժամանակն ավարտվել է, և բերման ենթարկեցին Գագիկ Հարությունյանին:

Ցույցի մասնակիցների խոսքով, ոստիկանները ոտնահարում են քաղաքացիների՝ խաղաղ ցույց իրականացնելու իրավունքը:

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ