News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանները ուժ կիրառելով, սկսեցին բերման ենթարկել Երեւանի Ազատության պողոտան փակած քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներին բերման են ենթարկում քարշ տալով:

Ոստիկանների թիվն ավելի մեծ է, քան փողոցը փակած քաղաքացիների:

Նշենք, որ  քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը:

Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Գայի արձանի մոտի հատվածը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ