News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ձախ արմատականները կարմիր դրոշով գրոհում են Բեռլինի մերձակա Tesla գործարանը։ Նրանք նախկինում արդեն փորձել էին կանգնեցնել ձեռնարկությունը։

Ըստ Bild-ի՝ սա Tesla-ի միակ գործարանն է Եվրոպայում: Ավտոգործարանը բացվել է 2022 թվականի մարտին՝ Գրյունհայդե գյուղում։ Գործարանում աշխատում է 11 հազար 500 մարդ։ Ձեռնարկության հզորությունը կազմում է տարեկան մոտ 250 հազար մեքենա։ Այս ցուցանիշը նախատեսվում է հասցնել 1 միլիոնի:

 Հինգշաբթի օրվանից շուրջ 1200 ակտիվիստ ամբողջ Եվրոպայից հավաքվել է գործարանում։ Նրանք վրաններ, Պաղեստինի և գերմանական RAF ահաբեկչական շարժման (Կարմիր բանակի խմբակցություն) դրոշներ են պարզել։ Արմատականները պահանջում են դադարեցնել գործարանի ընդլայնումը։ Ցուցարարները ներխուժել են գործարանի տարածք՝  «Քանդիր կապիտալիզմը, ստեղծիր ապագան» կարգախոսով կարմիր դրոշը պարզած։

Հարյուրավոր ոստիկաններ, որոնց թվում՝ հեծյալ ոստիկաններ, մահակներով և ջրցան մեքենաներով զինված, լծվել են գործարանի պաշտպանությանը։ Ոստիկանությունը փորձում է հետ մղել արմատականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ