Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +18+20։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+14,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +15+17,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +12+15,
Լոռի՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+19,
Տավուշ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +12+14,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+19,
Արարատ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Արմավիր՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +13+15,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+22: