News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում ապրիլին հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության փորձերը։

ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական իրերի, հագուստների, խցերում տեղադրված սառնարանների, պահարանների, անկողնային պարագաների մեջ և այլ տարբեր տեղերում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 231.96 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, 170 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 167 պարագա, 20 wi-fi սարք, 46 կտրող-ծակող առարկա, 200․5 լիտր ինքնաշեն և 0․25 լիտր պետական արտադրության ոգելից խմիչք, 44 հատ տարբեր տեսակի դեղահաբ և այլ արգելված իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ տարվող հետևողական պայքարը կրում է շարունակական բնույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության...
Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. Փաստաբան
Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության...
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ