News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են ընդունվել Լեռնամերձ գյուղի բնակիչ 19 և 20 տարեկան երկու երիտասարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում էլ էջմիածինցի երիտասարդը դանակահարել է լեռնամերձցի երիտասարդներին:

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին 21-ամյա երիտասարդին Էջմիածնի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը:

21-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ից ուղարկված առաքանու միջից թմրամիջոց է հայտնաբերվել. Այն եղել է ջրաներկի տուփի մեջ. կան ձերբակալվածներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 26 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Ասկերանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հիշեցնենք, որ Շամիրյանը ձերբակալվել է երեկ, Շամիրյանի բնակարանում…
Ստամբուլում սրճարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
Ինչպես նշում է Haberturk հեռուստաալիքը, միջադեպի պատճառ կարող էր լինել երկու տեղացի ընտանիքների թշնամությունը...
Նիգավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Renault» բեռնատարը․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը…
Նաիրի Զարյան փողոցում BMW-ն բախվել է կայանված 5 մեքենաների. Վարորդին հոսպիտալացրել են, որտեղից նա անհետացել է
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, պատգարակով մոտեցրել...
Ամենաշատ