News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում թվարկեց իրենց անելիքների հաջորդականությունը։

Նա, մասնավորապես, նշեց․

«Եթե ձեզ համար թանկը ձեր հայրենիքը, պետականությունը, մեր նահատակ զավակների արյունն ու կյանքը։ Այս 2-3 օրը որքան էլ դժվար լինի, այդ տառապանքի ճանապարհը պիտի անցնենք, որպեսզի այդ տառապանքով նվաճենք մեր հաղթանակը։ Չի լինելու ուրիշ ձեւ։ Հետեւաբար, քանի որ արհամարհել է ձեզ ու չի արձագանքել, դուրս է դրել իր կյանքից նրանց, ովքեր իրեն ընտրել են, իսկ այս պահանջը ողջ ժողովրդի պահանջն է, ոչ միայն հրապարակում հավաքված, այլ ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում, որն էլ բաժան-բաժան են արել, ընտանիքներ կան, որոնք իրար հետ չեն խոսում։ Մենք կստիպենք իրեն դա անել։ Առաջին քայլը, որն անելու ենք լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելն ու պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք Ազգային ժողովի 3 խմբակցությունների հետ այդ գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, թե ինչպես ու ինչ ճանապարհով, կքննարկենք։ Եթե արձագանքը շարունակում է լուռ մնալ, մենք խաղաղ, անհնազանդության գործողություններ ենք անելու»,- հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ