News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստները Հաղթանակի օրվան նվիրված երթ են անցկացրել Երևանում։ Երթի մեկնարկից առաջ ելույթ են ունեցել Հայաստանի Կոմկուսի ղեկավար Երջանիկ Ղազարյանը և Հայաստանի Առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:

Երթի մեկնարկից առաջ հավաքվածները իսկական զինվորական շիլա են համտեսել դաշտային խոհանոցից, որը տեղադրվել էր Մանկական զբոսայգու (Կիրովի այգու) մուտքի մոտ՝ Կոմկուսի նախագահության դիմաց:

Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ակտիվիստները Հաղթանակի դրոշով հսկայական պաստառ են ծածանել, այնուհետև շարժվել են դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի արձանները: Նրանց հետ քայլում էր Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի նվագախումբը, որը պատերազմի տարիների երգեր էր կատարում։

Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ