News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Ինչպես Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականներն ասում են, որ իրենք նաեւ ՀՀ քաղաքացիներ են եւ կարող են քաղաքական դիրքորոշում ունենալ, ինչը շատ նորմալ է, ես էլ որպես ցանկացած քրիստոնյա կարող եմ կարծիք արտահայտել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նախօրեին իր արած գրառմանը, որտեղ նշել էր, որ Բագրատ ՍՐբազանի առաջնորդած շարժման առաջնորդները կարող է հարցնել, թե ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավnր դարձել:

Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա է հիշել ու նման գրառում արել, նա պատասխանեց. «Որովհետեւ եթե ես տեսնում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին զբաղված է ուրիշ խնդիրներով՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, կարող է կարծիք լինել, որ մնացած տեղերում էլ անելու բան չկա: Իսկ ես կարծում եմ, որ մնացած ետղերում նույնպես շատ անելու բաներ կան ու ավելի առաջնահերթ եկեղեցու տեսանկյունից, քան այն, ինչ արվում է»:

Թունյանը հավելեց, որ ինքը մեկ այլ գրառում էլ է արել, որ ցանկացած մարդ՝ անկախ մասնագիտությունից, իրավունք ունի կարծիք ունենալ, արտահայտել այդ կարծիքը եւ քայլեր ձեռնարկել այդ կարծիքը տեղ հասցնելու համար. «Բայց եթե իրենք ձեւավորում են փաստացի քաղաքական օրակարգ, ուրեմն պետք է պատրաստ լինեն, որ իրենց նաեւ քաղաքական բնույթի հարցեր էլ են տալու եւ քաղաքական բնույթի քննադատություններ էլ են լինելու:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ այս շարժումը քաղաքական չէ, ապա երբ նայում ենք խնդիրներին, որոնց մասին խոսվում է, խոսույթը, եւ այն մարդկանց, որոնք այդ շարժումը ուղեկցում են, այդտեղ քաղաքական գործիչներ են: Հիմա այսօր ժամը 4-ին հավաք է նախատեսված, եւ այդտեղ պարզ կլինի: Եթե առաջ է քաշվում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգեւորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքականություն»,-ասաց նա:

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավnր դարձել. Թունյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի...
«Հրապարակ». Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում...
«Փաստ». Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի
Մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև մրցութային եղանակով...
«Հրապարակ». Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի
Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն...
«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր
Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի...
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ