News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ  են արձագանքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը: Եթե արձագանքում են, ապա հիմնականում զուսպ ու կոռեկտ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել: Մեր աղբյուրի խոսքով՝  «Կայֆավատ լինել պետք չի», որպեսզի չգրգռեն մարդկանց:

Իշխանական թիմում թերեւս լավ գիտեն հանրության՝ իրենց նկատմամբ իրական վերաբերմունքը, որքան էլ  քարոզչամեքենան եւ Փաշինյանը ներկայացնեն, թե շարժումն աջակիցներ չունի, կամ պայքարողները ՌԴ-ում ծվարած «նարկոբարոններն» են: Այդուհանդերձ, նրանք հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու, որի դեմն առնել չեն կարողանալու։

Ի դեպ, այս օրերին ՔՊ ներքին քննարկումներում գերիշխում է այն կարծիքը, որ իրադարձությունների՝ իրենց համար վատագույն սցենարի դեպքում ամեն ինչ անելու են, որ արտահերթ ընտրություններով հանգուցալուծեն իրավիճակը, այլ ոչ թե խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով, ինչպես եղավ 2018-ին։ Իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ արդեն գործի կդնեն մուրճն ու մանգաղը, սեւերն ու սպիտակները, խաղաղությունն ու Ռուսաստանի ծայրագավառ չդառնալը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի...
«Հրապարակ». Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում...
«Փաստ». Տրանսպորտի փոխադրավարձը որոշ դեպքերում կարող է սահմանվել առանց մրցույթի
Մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև մրցութային եղանակով...
«Հրապարակ». Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի
Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն...
«Ժողովուրդ». Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր
Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից ուշագրավ փաստեր ի...
«Հրապարակ». Աննախադեպ գործողություններ են ծրագրվում
Ինչպես տեղեկացանք, խնդիր են դրել մայիսի 28-ին խոչընդոտել, սահմանափակել իշխանությունների տեղաշարժը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ