ԱՄՆ դաշնային դատախազները քրեական մեղադրանք են ներկայացրել Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Խորոշևի դեմ՝ LockBit փրկագինների խումբ ստեղծելու, մշակելու և կառավարելու համար, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ։
Վորոնեժցի 31-ամյա բնակչին, որը նաև հայտնի է որպես LockBitSupp, LockBit և putinkrab, մեղադրանք է առաջադրվել 26 կետով, ըստ որոնց՝ նա յուրացրել առնվազն 100 միլիոն դոլար իր խարդախությանը զոհ դարձածներից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Աշխարհում ավելի քան 2500 մարդ է այս խարդախությանը զոհ դարձել։ 2020 թվականի հունվարից հաքերներն օգտագործել են այս ծրագիրը՝ հարձակվելու կարևոր ենթակառուցվածքային կազմակերպությունների վրա, ներառյալ ֆինանսական ծառայությունները, կրթությունը, շտապ օգնության ծառայությունները և առողջապահությունը:
Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 185 տարվա ազատազրկում:…