News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

45 տարվա ընթացքում արտադրված բոլոր Mercedes-Benz G դասերի 80%-ը դեռ շահագործվում է: Դրա մասին G-Class-ի էլեկտրական շարժիչով թողարկան  առթիվ հերթական հարցազրույցում հայտարարել է Mercedes-Benz-ի լյուքս դասի AMG և Maybach ապրանքանիշերը միավորող և, մասնավորապես, Mercedes-Benz-ի G-Class-ի մեքենաների ստորաբաժանման ղեկավար Միխայել Շիբեն:

Ըստ Drom.ru-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ Mercedes-Benz-ը հանդիսավորապես նշեց քաղաքացիական բոլոր մոդիֆիկացիաների 500-հազարերորդ Mercedes-Benz G դասի ամենագնացի թողարկումը: Ընդ որում, եթե Մայքլ Շիբեի տվյալները համապատասխանում են իրականությանը, դա նշանակում է, որ դրանցից մոտ 400 հազարի գրանցումն  աշխարհում դեռևս շարունակվում է։

Նրանց մի զգալի մասը դեռ շարժման մեջ է, ինչը պատկառելի ցուցանիշ է։ Թոփ մենեջերը նոր թողարկված՝ էլեկտրական շարժիչով Mercedes-Benz G580 EQ-Technology մոդիֆիկացիայից ակնկալում է նույնքան բարձր հուսալիություն:

Գերմանիայում էլեկտրական Mercedes-Benz G580-ն առաջարկվում է 143 հազար եվրոյով՝ հարկերը չհաշված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ