News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հռչակագրում, որը կընդունվի ՆԱՏՕ հուլիսյան գագաթաժողովում, նախատեսում են հրաժարվել Ուկրաինա զորքեր ուղարկելուց, գրել է Corriere della Sera-ն՝ հղում կատարելով ամփոփիչ հայտարարության արդեն կազմված նախագծին։

Բացի այդ, տեղեկացրել է պարբերականը, հռչակագրում պատրաստվում են նշել, որ Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական օգնությունը համակարգելու է ոչ թե Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ինչպես դա տեղի է ունենում այժմ, այլ ՆԱՏՕ Բրյուսելի կենտրոնակայանը։ Corriere della Sera-ն նշել է, որ Ուկրաինայի օգնության հիմնական ծավալը տրամադրում է ոչ թե ԱՄՆ-ը, այլ դաշինքի մյուս երկրները։ Կա նաեւ այդ քայլի քաղաքական բացատրությունը, գրել է պարբերականը. ՆԱՏՕ կառույցների միջեւ օգնության համակարգումը «ավելի դեմոկրատական կթվա ինչպես հանրությանը, այնպես էլ Վլադիմիր Պուտինին»։

Մնացած հարցերում, նշել է թերթը, ՆԱՏՕ մոտեցումն Ուկրաինայի օգնությանը եւ Ռուսաստանից բխող սպառնալիքների կանխմանը չի փոխվի։ Մասնավորապես, դաշինքը կշարունակի ամրապնդել արեւելյան սահմանները, որպեսզի, նման անհրաժեշտության առաջացման դեպքում, դրանց պաշտպանության համար «Բալթյան երկրներից մինչեւ Բուլղարիա» կարողանա օպերատիվորեն կանգնել մինչեւ 300 հազար մարդ։

ՆԱՏՕ անդամները նաեւ Ուկրաինա լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ ուղարկելու հնարավորություն են փնտրում։ Ուկրաինայի իշխանությունների հաշվարկներով 25 նման համալիրը բավական կլինի, որպեսզի պաշտպանվի երկրի ողջ օդային տարածքը, իսկ յոթ  «Փաթրիոթները» թույլ կտան փակել հիմնական արդյունաբերական կենտրոնների օդը ռուսական գրոհների առջեւ։ Բայց առայժմ, գրել է Corriere della Sera-ն, կան նախնական պայմանավորվածություններ միայն երկու ԶՀԿ-ի մատակարարման մասին Գերմանիայից եւ Իսպանիայից։ Նիդեռլանդները պատրաստ է տրամադրել իր ունեցած Patriot համակարգը, բայց քննարկում է իրավաբանական կողմերը, իսկ Լեհաստանը եւ Հունաստանը պատասխանել են մերժմամբ։

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը քանիցս ասել է, որ դաշինքը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սակայն ՆԱՏՕ-ի մեջ մտնող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ամիսներին մի քանի անգամ հրապարակայնորեն քննարկել է Ուկրաինա զորքեր ուղարկելու թեման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ավարտել է F-16-ի առաջին ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը
Ուսուցման ավարտը վճռական քայլ է Ուկրաինայի երկինք F-16-ի ներմուծման ուղղությամբ, ընդգծել է Հանիգանը...
Ռուսաստանը հայտնել է Ղրիմում հրթիռային հարձակման մասին. երկու մարդ է զոհվել
Արտակարգ իրավիճակների նախարարության…
Թաթարստանի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակումների պատճառով փակվել են
Թռիչքի անվտանգությունն ապահովելու համար օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները...
ՀՕՊ համակարգերի բացակայությունը պատճառ դարձավ Խարկովի դեմ անողոք հարձակման համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ նման ծայրահեղ դաժան հարձակումները հնարավոր են դարձել, քանի որ Ուկրաինան դեռևս զրկված է անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերից...
Մեզ Patriot համալիրներ են պետք, համերաշխության խոսքերը հրթիռներ չեն որսում. Կուլեբա
Առանց որևէ մեկին անուն տալու կամ որևէ մեկին ամաչեցնելու, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Patriot համակարգեր ունեցող երկրներին արագացնել որոշումները...
Մեծ Բրիտանիան և դաշնակիցներն Ուկրաինային ևս 150 միլիոն ֆունտ ստերլինգ ռազմական օգնություն կտրամադրեն
Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամն արդեն ստացել է 900 միլիոն ֆունտ ստեռլինգ...
Ամենաշատ