News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 7-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոբուս։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 16։36-ին, մարվել՝ 16։44-ին։ Այրվել է «MAN» մակնիշի չշահագործվող ավտոբուսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ