News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը


ՀՀ իշխանությունների իրականացրած «սահմանազատումը» հակադրվում է երկրի շահերին, կրում է միանգամայն անօրինական բնույթ, չի համապատասխանում ոչ մի միջազգային նորմի, խախտում է Հայաստանի անվտանգության համակարգը։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում, դեպի Երեւան բողոքի երթի ժամանակ։

Թաթոյանը նորից ընդգծել է սահմանազատման հանձնաժողովների գործունեության անօրինական բնույթը, դրա համար ոչ մի օրինական հիմք չկա։ «Տպավորություն է ստեղծվում, որ տեղի է ունենում օրինական սահմանազատում։ Դրա համար էլ երկրները եւ կազմակերպությունները ողջունում են։ Անգամ ասում են, որ դա տեղի է ունենում պայմանագրի հիման վրա։ Իրականում ոչ մի պայմանագիր էլ չկա։ Այդ մասին են խոսում պաշտոնական հաղորդագրությունները։ Սկսվել է շատ վտանգավոր գործընթաց ՀԱԵ-ի նկատմամբ, հարձակումներ եկեղեցու եւ անձամբ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի դեմ։ Բացի այն, որ այդ փորձերը ընկնում են իրենց իսկ ընդունած ՔՕ-ի տակ, դրանք սասանում են մեր պետության հիմքերից մեկը՝ ՀԱԵ-ն»,- ընդգծել է Թաթոյանը՝ ավելացնելով, որ այս երթը մարդկանց պայքարն է հանուն իրենց տանն ապրելու։ Նա հիշեցրել է, որ իշխանությունների գործողություններն արդեն հանգեցրել են վատ իրավիճակի Սյունիքում, Գեղարքունիքում, որտեղ ջրի աղբյուրները հայտնվել են ադրբեջանցիների մոտ, իսկ մարդիկ ստիպված են գետի ջուր խմել, երեխաները դպրոց են գնում թշնամու նշանառության տակ, եթե այդ պահին լռես, կլսվի ադրբեջաներեն խոսք։ «Տավուշում ավելի վատ է լինելու։ Հիմա դեռ ծաղիկներն են։ Պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենա, եթե սկսեն անկլավները հանձնել։ Որոշ գյուղեր առհասարակ կանհետանան, անգամ ճանապարհներ չեն լինի»,- զգուշացրել է Արման Թաթոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյուղի բնակիչ եմ, Թեմի առաջնորդն եմ, թույլ տվեք՝ անցնենք»․ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց ոստիկաններն արգելեցին
Ինչի՞ եք էսպես շարվել․․․
«Դպրոցը էլ չկա. Մեռած ենք, թաղած չենք»․ Կիրանցի գյուղապետը՝ գյուղում հիմա տիրող վիճակի մասին
Շատ խոր փոսի մեջ ենք։ Չգիտեմ, մեր ձեռքից կքաշեն էդ խոր փոսից կհանեն, թե հող կլցնեն ու կպրծնեն ․․․
2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մեջտեղում սյուներ են տեղադրվել…
Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը
Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում...
Կիրանցում գիշերը 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են
Մեկ այլ հենասյուն էլ ներքին գետի կողքն են դրել…
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
Ամենաշատ