News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Գերմանական պաշտպանական Rheinmetall կոնցեռնը Ուկրաինային «հարյուր հազարավոր» արկեր է խոստացել ընթացիկ տարում։ Կոնցեռնի տնօրեն Արմին Պապերգերը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբի գործարար լրագրողների ասոցիացիայի կազմակերպած միջոցառման ժամանակ հայտնել է, որ հրետանին եւ դրա զինամթերքները ժամանակակից պայքարի կարեւոր օղակներն են, գրել է Handelsblatt թերթը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելի շատ հրետանային զինամթերքներ է արտադրում, իսկ Ուկրաինան կարող է դրան պատասխանել միայն սահմանափակ քանակությամբ։ Կոնցեռնի տնօրենը նշել է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հրետանային զինամթերքների արտադրահզորությունները վերջին տարիներին կրճատվում են։

«Արեւմտյան աշխարհը պատրաստ չէ սովորական պատերազմի։ Հրետանին փոխում է խաղի կանոնները»,- նրան մեջբերել է պարբերականը մայիսի 3-ի հրապարակման մեջ։

Պապերգերը խոստացել է, որ այս տարի Դյուսելդորֆի ընկերությունը Ուկրաինա կմատակարարի «հարյուր հազարավոր արկեր»։ Եվ դրանց մեջ կլինեն 100 կիլոմետր հեռահարությամբ հրետանային արկեր։

Մայիսի 1-ին Bild-ը տեղեկացրել էր, որ ձախ արմատականները հրկիզել են Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Պապերգերի ամառանոցային տնակը Ստորին Սաքսոնիայում Ուկրաինային զենք տրամադրելու պատճառով։ Հրդեհից հետո արմատականները Indymedia պլատֆորմում ուղերձ են հղել, որում ստանձնել են կատարվածի պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը հայտնել է Ղրիմում հրթիռային հարձակման մասին. երկու մարդ է զոհվել
Արտակարգ իրավիճակների նախարարության…
Թաթարստանի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակումների պատճառով փակվել են
Թռիչքի անվտանգությունն ապահովելու համար օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները...
ՀՕՊ համակարգերի բացակայությունը պատճառ դարձավ Խարկովի դեմ անողոք հարձակման համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ նման ծայրահեղ դաժան հարձակումները հնարավոր են դարձել, քանի որ Ուկրաինան դեռևս զրկված է անհրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերից...
Մեզ Patriot համալիրներ են պետք, համերաշխության խոսքերը հրթիռներ չեն որսում. Կուլեբա
Առանց որևէ մեկին անուն տալու կամ որևէ մեկին ամաչեցնելու, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում Patriot համակարգեր ունեցող երկրներին արագացնել որոշումները...
Մեծ Բրիտանիան և դաշնակիցներն Ուկրաինային ևս 150 միլիոն ֆունտ ստերլինգ ռազմական օգնություն կտրամադրեն
Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամն արդեն ստացել է 900 միլիոն ֆունտ ստեռլինգ...
Լեհաստանում դիտարկում են Ուկրաինայում ռուսական հրթիռները խփելու հնարավորությունը
Վարշավան ուսումնասիրում է իր ՀՕՊ համակարգերի օգտագործման հնարավորությունը ռուսական հրթիռներ խփելու հարցում...
Ամենաշատ