News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Բաքուն եւ Երեւանը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող են շփվել առանց միջնորդների։ Այս մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության եւ գլոբալ անվտանգության» թեմայով միջմշակութային երկխոսության VI համաշխարհային համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Սկսվել է սահմանների սահմանազատումը, անգամ սահմանագծման աշխատանքներ են կատարվում։ <...> Մեր երկու երկրներին [Ադրբեջանին եւ Հայաստանին] հաջողվել է հասնել դրան առանց որեւէ միջնորդի։ Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, ովքեր հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են խառնվել մեր տարածաշրջանին հանուն իրենց քաղաքական եւ տնտեսական շահերի ձեռքբերման։ Նրանք միայն ցանկանում են նորից յուղ լցնել կրակին»,- ասել է Ալիեւը։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը թույլ չի տա հերթական հակամարտության բորբոքում Հարավային Կովկասում։ «Երեսնամյա դիմակայությունից հետո Ադրբեջանը եւ Հայաստանը հստակ հասկանում են, որ ցանկանում են խաղաղություն Հարավային Կովկասում։ Իսկ նման խաղաղության հասնել կարելի է միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհով»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ «խաղաղության» մասին խոսում է այն պետության ղեկավարը, որի ուղիղ ցուցումով իրականացվեցին էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում, տեղահանվեց ավելի քան 140 հազար էթնիկ հայ, «գործողության» ընթացքում զոհվեցին խաղաղապահներ, Ադրբեջանն առ այսօր օկուպացված է պահում Հայաստանի 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, եւ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին, շարունակում է գերության մեջ պահել տասնյակ հայերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ