News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին, գործընթացը տեղի է ունեցել Անկարայի հետ համակարգմամբ, տեղեկացրել է Hürriyet թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Իրաքն առաջին անգամ Պարսից ծոցում պատերազմից հետո ստեղծել է երկու ռազմակայան մեր սահմանին մոտ։ Այդ որոշումն ընդունվել է Թուրքիայի հետ համակարգմամբ։ Այդ ռազմակայանները չեն ստեղծվել Թուրքիայի դեմ։ Հակառակը, դրանք ստեղծվել են սեփական սահմանների պաշտպանության համար, Թուրքիայի նյութատեխնիկական աջակցությամբ»,- գրել է պարբերականը։

Թերթը նաեւ տեղեկացրել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ ռազմական գործողության պատրաստվելու մասին՝ ընդդեմ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության։

«Նախապատրաստությունն ընթանում է մեծ թափով։ Ռազմակայաններն ամրացվում են, ստեղծվում են նորերը։ Մեր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ուժեղանում է։ Բայց մեծ իրաքյան գործողություն դեռ չի սկսվել։ Եթե մի անգամ գիշերը տեսնեք, թե ինչպես են ռազմական ինքնաթիռները թռչում եւ մեր զորքերն ինչպես են սկսում հատել իրաքյան սահմանը, իմացեք, որ իրաքյան գործողությունն  սկսելու կոճակը արդեն սեղմվել է»,- գրել է թերթի՝ կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կողմնակիցները կռվել են քրդամետ պատգամավորների հետ
Վեճ Թուրքիայի խորհրդարանում...
Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայի քրդական շրջաններում ընտրությունները խափանելու փորձերի մեջ
Քրդերը մեղադրել են Թուրքիային...
Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. կա 239 ձերբակալված
Ձեռնարկված աշխատանքների արդյունքներով՝ իրավապահներն առգրավել են հրազեն, ինչպես նաև մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր և թվային նյութեր...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ