Պաշտոնական Բաքուն Ֆրանսիայից պահանջել է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինի հայտարարությունների։
«Չափազանց անընդունելի է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի կողմից Ադրբեջանի սահմանադրական պետական կառույցի նկատմամբ դիտավորյալ վիրավորական հայտարարություններ օգտագործելը, որոնք միջպետական հարաբերությունների տեսանկյունից չեն տեղավորվում էթիկական որևէ շրջանակի մեջ»,- ասել է Հաջիզադեն՝ հավելելով. «Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնի մեր երկրի դեմ անհիմն պահանջներ հնչեցնելը։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր երկիրը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար»։