News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Սիրելի քաղաքացիներ, մի պահ պատկերացրեք՝ ԱԺ-ն ընդուներ այս հայտարարությունը. ինչ էր փոխվելու ՀՀ-ի և Ադրբեջանի համար: Ոչինչ: Մեր գործընկերները փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ միջազգային փաստաթուղթ է մեզ առաջարկվել, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ առաջնորդվեք սրանով, մեծամասնությունը դեմ է: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագծին, որի ընդունումը 51 դեմ, 27 կողմ ձայնով մերժվեց ԱԺ-ի կողմից:

«Խոսքը վերաբերում է բացարձակապես միջազգային իրավունքի որոշ՝ կտոր-կտոր հավաքած մոտեցումների, որոնք ոչ ոք չի կիսում և չի էլ կարող կիսել»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ եթե խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին, Ալմա Աթայի հռչակագիրն ասել է շատ հստակ՝ եթե ձևավորում եք անկախ պետություններ, ձևավորելու եք այդ անկախ պետությունները նախկին մետրոպոլիայի վարչական սահմաններով:

«Որևիցե շփման գծի հիման վրա հիմնված սահման չկա և չպետք է լինի: Այն արտահայտությունը, որ դուք փորձում եք, ցավոք, մանիպուլյատիվ ձևով օգտագործել՝ հղում կատարելով 1970 թվականի Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի վրա, այնտեղ օգտագործվում է «Демаркацио́нная линия», և խոսքը վերաբերում է աշխարհում ճանաչված դեմարկացիոն գծերի, որոնք առնչվում են, օրինակ՝ Հյուսիսային և Հարավային Կորեային, Հնդկաստանի և Պակիստանի միջև առկա դեմարկացիոն գծին, դեմարկացիոն գծին, որը գոյություն է ունեցել Հյուսիսային և Հարավային Վիետնամի միջև սահմանված, միջազգային փաստաթղթերով հստակեցված, որոնք որևիցե եղանակով չեն դիտարկվում որպես պետական սահման»,- հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:

Տիտղոսը տարածքի նկատմամբ և տարածքի փաստացի վերահսկողությունը, ըստ պատգամավորի, միանգամայն տարբեր բաներ են:

«Մենք արձանագրում ենք, որ Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա»,- եզրափակեց խոսքը Վարդանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ սահմանագծմանը և սահմանազատմանը առնչվող նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ