News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներում խախտումների վերաբերյալ դիմումների, հաղորդումների քննության վիճակին և ընտրական հանցագործությունների քննությունների ընթացքին։

Քննարկվել են ընտրական հանցագործությունների վիճակագրության վարման, ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկատվության պատշաճ և ժամանակին տրամադրման և ընտրական հանցագործություններով վարույթների հարուցման ու պատշաճ քննություն իրականացման հետ կապված հարցեր։

Հանդիպման ավարտին որոշվել է շարունակել աշխատանքային քննարկումները` բարձրացված հարցերին լուծում տալու համար։

Տպել
Ամենաշատ