News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «Դավաճան», «Հողատու» անվանելու համար մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան տարեց պապիկի՝ ԱԺԲ անդամ Տիգրան Դրմեյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կհարցաքննեն նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը, որը քաղաքացիների ընդվզումից սթրեսի էր ենթարկվել։

Armlur.am-ը հայտնել էր, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով մեկ անձի մեղադրանք են առաջադրել, իսկ մյուս 6 ձերբակալվածներին ազատ են արձակել։

Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «Դավաճան», «Հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։

Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության բաժին են տարվել 7 անձինք, որոնք այնուհետեւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերեւույթ կատարելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության բռնարարքները ուղղակիորեն հրահանգվում են անձամբ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի կողմից. հայտարարություն
Հայաստանյան շուրջ 2 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ…
Հունիսի 12-ի բախումներին մահերից խուսափել հնարավոր է եղել միայն Փաշինյանի բացակայության պատճառով. պատգամավոր
Ոստիկանությունը ոչ համարժեք ուժ է կիրառել ցուցարարների, ինչպես նաև պատգամավորների նկատմամբ...
«Գնահատական տվեք». «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին
Հավաքին մասնակցող քաղաքացիների հետ տեղի ունեցածը հրահանգված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա բախումների…
ՔՊ պատգամավորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել է «ՀՀ պետականության դեմ հարձակմանն» աջակցելու մեջ
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ներսում սադրանք է իրականացվել։ Միաժամանակ, դրսում մարդկանց գրգռել են...
Իշխող կուսակցության պատգամավորը հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ իրավիճակի սրման մեջ մեղադրեց ընդդիմությանը
Լրագրողների այն դիտարկմանը, թե ցույցը ցրելու հետևանքով տուժածներ կան, Քոչարյանն ասաց՝ «Չէ՞ որ, զոհեր չկան»...
Հունիսի 12-ի ցույցը ցրելիս ուժայինների ճիշտ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել զոհերից. ՔՊ պատգամավոր
Նրա խոսքով, ոստիկանությունը կիրառել է զինանոցում առկա հատուկ միջոցների միայն չնչին մասը եւ հնարավորինս հետաձգել է այդ պահը...
Ամենաշատ