Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկած կիրանցիները՝ մոտ 10 հոգի, արդեն մտել են կառավարություն:
Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցին:
Կիրանցիների հետ հանդիպման է եկել նաեւ Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:
Նշենք, որ ավելի վաղ Կառավարության շենք եկավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես չպատասխանեց լրագրողների հարցին, ավելի վաղ կառավարություն էր եկել Տավուշի մարպետ Հայկ Ղալումյանը:
Կառավարության ետնամուտքի մոտ նաեւմեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում: