News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Ընդդիմությունն օրինագիծը համարում է ռուսական «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պտճենումը։

Ըստ օրինագծի, որը նախաձեռնել էր իշխող «Վրացական երազանքը», «օտար ուժի միջնորդ» կազմակերպությունները պետք է տարեկան ֆինանսական հրապարակային հայտարարագիր լրացնեն։ Որպես «միջնորդ» գրանցումից խուսափողը կամ հայտարարագիր չներկայացնողը կտուգանվի 25 հազար լարիով՝ մոտ 9,4 հազար դոլարով։

Դատական ​​հարցերի հանձնաժողովն օրինագիծը սկսել է քննարկել երկուշաբթի առավոտյան։ Թեժ բանավեճեր են տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ