News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Մեծամոր գյուղի տարածքում գտնվող իր շինությունում 64-ամյա տղամարդը պահում է թմրանյութ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 23-ին կատարվեց զննություն: Տանտերն իրավապահներին ներկայացրեց 158 գրամ զանգված, որն ըստ իրեն` մարիխուանա է: Նա հայտնեց նաև, որ կանեփն ինքն է մշակել` անձնական օգտագործման համար:

Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն իրացրին ապրիլի 25-ին: Ըստ տեղեկության` Մոնթեավան գյուղի 53-ամյա բնակիչը տանն ու օժանդակ շինություններում պահում էր թմրանյութ, իսկ հողամասում` աճեցնում կանեփ: Զննության ժամանակ տանտերն իրավապահներին ներկայացրեց կանեփի ութ բույս և դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային վեց փաթեթ, որոնց ընդհանուր քաշը 561 գրամ էր: Նա հայտնեց, որ մարիխուանան իրենն է, կանեփը ինքն է աճեցրել` անձամբ օգտագործելու համար:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ