News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի եւ քննչական այլ մարմինների աշխատակիցները սկսել են զբաղվել կամավորների հավաքագրմամբ Ուկրաինայում պատերազմի համար, գրել է «Коммерсант»-ը՝ հղում կատարելով փաստաբանական աղբյուրներին։

Քննության ներկայացուցիչները սկսել են քրեական գործերով անցնողներին «Պարզաբանում» անվանմամբ թուղթ ներկայացնել, որտեղ նշված է, որ նրանք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ պայմանագիր կնքելով ՌԴ ՊՆ-ի հետ։ Փաստաթուղթը չի տարածվում մանկապղծության, ահաբեկչության, դիվերսիայի, պետական դավաճանության եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ կասկածվողների վրա։

Եթե մեղադրյալը համաձայնում է, նրան հանձնում են զինվորականներին, որոնք նրա հետ պայմանագիր են կնքում։ Հետո այն զորամասի հրամանատարի միջնորդությամբ, որտեղ ծառայելու է մեղադրյալը, քննիչը դադարեցնում, իսկ հետո չեղարկում է քրեական հետապնդումը։ Քրեական գործից լիովին խուսափելու համար պետք է հասնել զորացրման կամ պետական  պարգեւ ստանալ։

«Կոմերսանտի» զրուցակիցներից մեկի խոսքով՝ այս կարգն արդեն գործում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում եւ դրանց մոտ գտնվող ռուսական մարզերում։ «Այն աստիճանաբար տարածում են նաեւ այլ սուբյեկտների վրա»,- ավելացրել է պարբերականը։

«Ըստ էության, քննիչներին պատվիրակել են ագիտատորի դեր՝ մեղադրյալների եւ կասկածյլաների շրջանում պայմանագրեր կնքելու համար հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Ես սա այնքան էլ ճիշտ չեմ համարում, քանի որ քննության խնդիրը քրեական գործով ապացույցներ հավաքելն է, ոչ թե նորակոչիկներ հավաքագրելը»,- նշել է փաստաբան Ռոման Կանդաուրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկի. Զենքի վերաբերյալ դաշնակիցների որոշումները մեկ տարի ուշացել են
Յուրաքանչյուր որոշում, որին մենք գալիս ենք, ուշանում են մեկ տարով», - ասել է Զելենսկին՝ մեկնաբանելով...
Մայիսի 19-ին Խարկովի մարզում հանգստի կենտրոնի վրա հրթիռային հարձակման զոհերի թիվը հասել է 7-ի. ևս 28 մարդ վիրավորվել է
Հարվածի հետեւանքով տուժել է 28 մարդ, այդ թվում՝ 8-ամյա աղջիկ...
Հռոմի պապն Ուկրաինայում խաղաղության բանակցությունների կոչ է արել
Ֆրանցիսկոսը լրագրողների հետ հարցազրույցում խաղաղության բանակցությունների կոչ է արել...
Ուկրաինայում հայտնել են ՌԴ գնդակոծությունների պատճառով  ջերմակայանների հզորությունների 90 տոկոսի կորստյան մասին
Ուկրաինան կորցրել է ջերմակայանների հզորությունների 90 տոկոսը...
Արեւմուտքը վախենում է, որ ՌԴ-ն տանուլ կտա պատերազմում եւ չի ցանկանում, որ Ուկրաինան տանուլ տա. Զելենսկի
Զելենսկին հարցազրույց է տվել AFP-ին...
Օդեսայի և Խարկովի հրետակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 33 մարդ
Հրետակոծությունների հետևանքով քաղաքում զոհերի թիվը հասել է 25-ի...
Ամենաշատ