ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «յուրահատուկ ռեժիմի յուրահատուկ նախագահ» է անվանել, գրում է Коммерсант-ը։
Միաժամանակ նա չի պարզաբանել, թե հատկապես ինչ նկատի ունի, սակայն նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը կարող է կասկածի տակ դնել Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունը։
Լրագրող Պավել Զարուբինը Դմիտրի Պեսկովին խնդրել է մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի խոսքը, որը զենքի մատակարարումն անվանել է «լավ գործարք», որպեսզի ուկրաինացիներն իրենք կռվեն։ Սակայն Զարուբինը չի հստակեցրել, թե երբ է Ուկրաինայի նախագահը արել այս հայտարարությունը։
«Ուկրաինան չի խնայում իր քաղաքացիներին, և սա ողբերգություն է ժողովրդի համար, ողբերգություն է երկրի համար»,- պատասխանել է Դմիտրի Պեսկովը։
Նա նաև ասել է, որ «Զելենսկու ճակատագիրը հստակորեն կանխորոշված է», քանի որ Ուկրաինայի ժողովուրդը շուտով կասկածի տակ կդնի նրա լեգիտիմությունը։