News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Թայվանի օգտագործումը որպես Չինաստանին զսպելու գործիք և դադարեցնի զենք մատակարարել կղզի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպմանը։

«Չինաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ը խստորեն պահպանի «մեկ Չինաստան» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեն և ոչ մի կերպ սխալ ազդանշաններ չուղարկի «Թայվանի անկախության համար» պայքարող անջատողական ուժերին, արդյունավետորեն կատարի [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի խոստումները՝ չաջակցել «Թայվանի անկախությանը», «երկու Չինաստանին», «մեկ Չինաստանին և մեկ Թայվանին» և Թայվանը որպես գործիք չօգտագործել Չինաստանին զսպելու համար, դադարեցնել զինել Թայվանը և աջակցել Չինաստանի խաղաղ վերամիավորմանը»,- Չինական մեդիա կորպորացիան (CMG) մեջբերել է նրա խոսքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ