News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազությունը Գագաուզիա ինքնավարության ղեկավար Եվգենիա Գուցուլին մեղադրանք է առաջադրել Ռուսաստանից գումար ստանալու և այն ներկայումս արգելված ռուսամետ «Շոր» կուսակցությանը փոխանցելու համար։ Չորեքշաբթի՝ ապրիլի 24-ին, հրապարակված գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։

Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը, լինելով «Շոր» կուսակցության քարտուղար, պարբերաբար Ռուսաստանից Մոլդովա է բերել կազմակերպված հանցավոր խմբից ստացած գումարները։ Բացի այդ, համակարգելով կուսակցության գրասենյակների գործունեությունը, 2022թ.-ի աշնանը նա եղել է Քիշնևում բողոքի ցույցերի մասնակիցների պարգևատրման ցուցակների ստուգման պատասխանատուն, հայտնել է գերատեսչությունը։ Հակակոռուպցիոն դատախազությունը Գուցուլին մեղադրում է կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու համար կազմակերպված հանցավոր խմբից ընդհանուր առմամբ գրեթե 42,5 մլն լեյ (ավելի քան 2,2 մլն եվրո) գումար ստանալու մեջ:

Բացի Գագաուզիայի ղեկավարից, կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու համար գիտակցաբար գումար ստանալու համար (9,7 մլն լեյ՝ 0,5 մլն եվրո) մեղադրանք է առաջադրվել նաև Քիշնևում «Շոր» կուսակցության գլխավոր գրասենյակի ղեկավարին: 



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետերբուրգում ադրբեջանցուն կասկածում են 400 միգրանտների լեգալացման մեջ
Խուզարկություններ միգրանտների լեգալացման գործով...
3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց
3 կանայք սարում կայծակնահարվել են․․․
Ավելի քան 110 մլն ամերիկացիներ վտանգի գոտում են խիստ եղանակային պայմանների պատճառով. CNN
Եղանակային պայմանները կտրուկ վատացել են...
Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած...
Մեղրի-Ծավ հատվածից քարերը հեռացվել են, երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոստիկանները հայտնաբերել են Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կնոջը
Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ