News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որը նախատեսում է Ուկրաինային 60,64 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։ Ըստ CNN-ի՝ նախկինում համապատասխան օրինագիծը հավանության էին արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը։

Ընդհանուր գումարի ավելի քան մեկ երրորդը՝ 23,2 միլիարդ դոլար, կհատկացվի ԱՄՆ պահուստների համալրմանը։ 13,8 միլիարդ դոլար նախատեսված է Ուկրաինայի համար զենք գնելուն, 11,3 միլիարդ դոլար՝ «տարածաշրջանում ԱՄՆ-ի ընթացիկ ռազմական գործողությունների», 7,9 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի կառավարության գործունեության պահպանման և 26 միլիոն դոլար՝ Կիևին տրամադրվող օգնության շարունակական վերահսկողության համար:

Փաստաթուղթը նաև նախատեսում է հեռահար ATACMS հրթիռների տեղափոխում Կիև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մատակարարումների մանրամասները համաձայնեցվել են Բայդենի հետ։

Ուկրաինային ռազմական աջակցությունը կտրամադրվի երկու ուղղությամբ՝ «President Drawdown Authority» (PDA) սխեմայով, որը ԱՄՆ նախագահին հնարավորություն է ընձեռում զենք փոխանցել դաշնակցին անմիջապես իր զինանոցից կամ «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության» ծրագրի շրջանակում: Ըստ այդմ վարչակազմը երկարաժամկետ պայմանագրեր է կնքում Կիևի համար զենք և սարքավորումների արտադրության նպատակով։

Պենտագոնի խոսնակ գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտնել է, որ առաջին զենքերն Ուկրաինա կտեղափոխվեն օրենքի ստորագրման պահից հետո մի քանի օրվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ