News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական ժողովի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական իրադարձությունների պատասխանատուն միայն այժմյան նախագահ Վլադիմիր Զելենսկին չէ, այլև երկրի նախկին ղեկավարները։

Ըստ նրա՝ նախորդ նախագահները թալանել են երկիրը՝ ժողովրդին հասցնելով չքավորության, մինչդեռ իրենց գրպանները լի էին ավարով։ Նա հավելել է, որ երկիրը փլուզման տանելը մեծ ջանք չի պահանջում։

«Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը։ Օրինակները շատ են։ Հաիթիից մինչև Ֆիլիպիններ: Հետո էլ Ուկրաինայում այս ամենը Վոլոդյա Զելենսկու օրոք չի ստեղծվել։ Եվ միայն նա չի մեղավոր տեղի ունեցողի համար»,- շեշտել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հավելել է, որ իր աչքի առաջ՝ Ուկրաինայի «առաջինից մինչև վերջին նախագահն» ամեն ինչ բաժան-բաժան են արել ու թալանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Գերմանիան Դանիայի հետ միասին 10 Leopard տանկ է տեղափոխել Կիև և պատրաստվում է մատակարարել HIMARS
Նոր փաթեթը ներառում է նաև 54 Vector և Heidrun հետախուզական անօդաչու թռչող սարքեր, 8,5 հազար 155 մմ...
Լայնածավալ հարվածներից մեկ օր անց. Զելենսկին ժամանել է Խարկով
Նրանք նաև քննարկել են Խարկովի շրջանի հյուսիսից միգրանտներին բնակարաններ տրամադրելու հարցը, հավելել է նախագահը...
ԱՄՆ-ն ավարտել է F-16-ի առաջին ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը
Ուսուցման ավարտը վճռական քայլ է Ուկրաինայի երկինք F-16-ի ներմուծման ուղղությամբ, ընդգծել է Հանիգանը...
Ռուսաստանը հայտնել է Ղրիմում հրթիռային հարձակման մասին. երկու մարդ է զոհվել
Արտակարգ իրավիճակների նախարարության…
Թաթարստանի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակումների պատճառով փակվել են
Թռիչքի անվտանգությունն ապահովելու համար օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները...
Ամենաշատ