News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:

Այս պաստառները կրում էին Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ կազմակերպված բազմամարդ երթի մասնակիցները: Ցեղասպանության տարելիցի օրը  նրանք ոչ միայն հարգանքի տուրք  էին մատուցում միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակին, այլև իրենց զորակցությունը հայտնում հայ գերիներին և ապրիլի 5-ից բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով հացադուլ  հայտարարած Ռուբեն Վարդանյանին:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության նահատակների հիշատակը ու միաժամանակ  մեր այս ակցիայով փորձում ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Բաքվի բանտերում ունենք ապօրինի պահվող բանտարկյալներ, որոնցից մեկը՝  Ռուբեն Վարդանյանը շուրջ  20 օր գտնվում է հացադուլի մեջ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն, գործի դնեն  ճնշման մեխանիզմներ, քանի որ ապօրինի ձերբակալված և ավտորիտար երկրում որպես պատանդ պահվող հայ գերիների հարցը նաև քաղաքակիրթ աշխարհի հարցն է: Գիտենք, որ ընտանիքն ու հարազատները  մտահոգված են նրա վիճակով և  պահանջում են, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն անհապաղ կերպով այցելի նրան: Այս քայլով մենք ևս միանում ենք այդ պահանջին ու նաև Ռուբեն Վարդանյանի՝ բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջին»,-նշել է ակցիայի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը:

Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի՝ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի. Շահրամանյան
Յոթ տարեկանից բաղկացած ցանկացած արցախցի երեք…
Իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում. Գեղարքունիքի մարզպետը՝ արցախցիներին
Մարտունի համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի...
Ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Մենք ասել ենք, որ ԼՂ հարցում մեր պատկերացումների նշաձողը պետք է իջեցնենք...
ԼՂ ինքնորոշում ու ԼՂ կարգավիճակ հասկացությունները նշանակել են, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան
Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը...
Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող  Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը
Բրիտանական The Guardian  պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել COP 29-ին ընդառաջ Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների...
2023-ի սեպտեմբերին Արցախում պայթյունից տուժածները դեռևս բուժվում են ՀՀ-ում. Առողջապահության նախարարություն
Տուժածները ինտենսիվ թերապիա են անցել արտասահմանյան կլինիկաներում...
Ամենաշատ