News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Հայ ժողովուրդը նման պայմաններում շատ արագ կարողանում է հավաքվել, դառնալ հավաքական ուժ եւ բոլոր դժվարությունները հաղթահարելով միասնական ուժով գնալ դեպի հաղթանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արամո» ջոկատի հիմնադիր, գնդապետ Արամ Թորգոմյանը (Արամո):

«Այո, դավաճանությունը շատ է, այո կեղծիքը, խաբեությունը շատ էբայց հայ ազգի ոգին ոչ մեկը չի կարող կոտրել: Մենք եղել ենք, կանք ու լինելու ենք հավերժ, քանզի աշխարհի էպիկենտրոն հանդիսացող հայ ժողովուրդը ապրում, բնակայում եւ գոյատեւում է աշխարհի դրախտավայրում: Հայոց դրախտավայրը Միջագետքի, Քուռի ու Եփրատի արանքում է: Դա է հայոց աշխարհը: Մեզ մաս-մաս արեցին, մի պուճուր Հայաստան դարձրեցին»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին, նա ասաց. «Ես քաղաքական դաշտ չեմ մտնում, ես զինվորական եմ, իմը երկրի սահման պահելն ա: Եթե կասեն զենք վերցրեք, պետք է տան զենքը: Սահմանազատումով մեր սահմանները չեն կարա ամրանան: Նման պարագայում մեր զավթողներ ախորժակը բացվում է, սկսում են ավելին պահանջել: Եթե ժամանակին Արեւմտյան Հայաստանը կարողանայինք պահել, մենք այս կորուստը չէինք ունենա: Մեր հայրերը կարողացան ժամանակին համախմբվել, հաղթեցին Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, բայց դավաճանեց մեզ ռուսը, իր զորքը հանեց եւ թողեց մեզ ճակառ առ ճակատ թուրքի դեմ: Մենք տանուլ տվեցինք: Ու երբ հասկացան, որ հայը համախմբվել է եւ գնում է դեպի հաղթանակ, ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, կնքեց Մոսկվայի ու Ղարսի պայմանագրերը: Մենք այսօր էլ նույն իրավիճակում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամով. Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում
Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պատուհանը չպետք է անտեսվի. Էրդողան
Թուրքիայի նախագահը խոսել է զորավարժության...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նախօրեին Գորիսում հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Թիմն այցելել է նաև Հայաստանի...
Փաշինյանին չեմ լսել. ԱԱԾ տնօրենի տեղակալը` ՀԱՊԿ 2 պետության ՀՀ-ի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին
Սահմանապահ զորքերը տեղակայման փուլում են, դուք տեսնում եք...
Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք. ԳՇ պետը՝ Ջերմուկից Ադրբեջանի ԶՈՒ հետքաշման մասին
Լսիր՝ քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրիր, թե ես ինչ պատասխան պետք է տամ: Ինձ մի հրահրեք...
Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն. ՀՀ ԳՇ պետը խնդրեց «հող հանձնելու» մասին հարցադրում չանել
Կիրանցի հատվածում ծառայությունը իրականացնում են սահմանապահ զորքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ