News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի, հաղորդում է Shamshyan.com-ը:


Կայքի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հավանաբար «ինքնասպանություն» հատկանիշով:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել էին ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:

Ոստիկաններն ու պարեկները ահազանգել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, վիրավորին ոստիկաններն ու պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները իրենք էին տեղում օգնություն ցուցաբերել, որից հետո ոստիկաններն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային:
Վիրավորը տեղափոխվել էր Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել էր:
Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել էին արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ էր հասցրել տատիկին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ