News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բաքուն և Երևանը ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային համաժողովում։

Ադրբեջանի նախագահի վկայությամբ, «մենք ավելի մոտ ենք խնդրի լուծմանը, քան երբևէ»։ «Օկուպացիայի ժամանակ մենք շատ հեռու էինք սրանից։ Այն ժամանակ մենք նույնիսկ չկարողացանք պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Ալիևը։

«Հիշեցնելով, որ այն ժամանակ նույնիսկ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, պետության ղեկավարն ասել է, որ այդ պահին նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չկար։ Իսկ հիմա այն կա»,- մեջբերում է լրատվամիջոցը։

«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Պարզապես պետք է մանրամասները մշակենք: Սակայն, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- հավելել է Ալիեւը։

Ելնելով վերը նշված մեջբերումներից՝ ապագա համաձայնագրի անկյունաքարը «օկուպացիայից հրաժարվելն է»։ Ավելի վաղ Բաքուն հրաժարվում էր ընդունել  հայկական հողի բազմաթիվ հեկտարների՝ սահմանամերձ գյուղերի վարչական տարածքների օկուպացման փաստը։ Էլ ավելի վաղ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանը չի լքի 2020 թվականից հետո զավթած Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Այսպիսով, ադրբեջանական իշխանությունների տրամաբանությամբ, ստացվում է, որ խոսքը միայն հայկական կողմից միակողմանի զիջումների մասին է, ինչով էլ պայմանավորված են Ադրբեջանի նախագահի լավատեսական գնահատականները։

Ալիևի կարծիքով, մինչև COP29-ը Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ձեռքբերումը, առնվազն, հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում: Ալիևը կարծում է, որ  հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի հասնելը ևս տարբերակ է։ Իսկ ապագայում կարելի է ժամանակ տրամադրել դրույթները մանրամասնելու համար։ «Մինչև այդ համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պետք է պարզապես սրտանց աշխատեն»,- նշել է Ալիևը։

Լավատեսական հայտարարություններ անելուց հետո Ալիևն անցել է կշտամբանքների ու մեղադրանքների։ «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա, ինչպես նշեցիք, այս հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն։ Սակայն այնտեղ գրված է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է  տրանսպորտային հաղորդակցություն լինի, որի վերահսկողությունը պետք է ապահովեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրել են  նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի չի կատարում այդ դրույթը»,- հայտարարել է Ալիևը՝ մոռանալով, որ ինքն էլ չի կատարում, իսկ ԼՂ-ի զավթումից հետո էլ կատարելու բան էլ չկա։





!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Վարչապետը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան
Որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ որոշել ՀՀ ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածքի…
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ. այն ...
Կիրանցի համար սահմանազատումը շատ մեծ լավ նորություն է բերելու. Նիկոլ Փաշինյան
Ես եկել եմ եզրակացության, որ դրա պատճառն այն է, որ ժողովրդի պորը ընկալմամբ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հանրաքվեները կեղծվել են...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան
Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և․․․
Ամենաշատ