News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության  2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքի արդյունքները։

Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության իրականացված կամերալ և արտագնա  մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 41․101 մլն դրամ։

Իրականացված մաքսային ստուգման մեկ դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման և ցածր մաքսային արժեքի հայտարարարգրման փաստ, չորս դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։

Մաքսային ստուգման երկու դեպքով խախտում չի արձանագրվել։

Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը՝ Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։

Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակներում մեկ դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է  3 մլն դրամ։

Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ