News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստան հրթիռների հնարավոր փոխանցումը կանխելու համար: Այս մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է DW-ն։

«Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել, որպեսզի ընդլայնենք անօդաչուների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը և այն տարածենք հրթիռների և Ռուսաստանին դրանց հնարավոր մատակարարումների վրա»,- Բորելի խոսքն է մեջբերել Reuters-ը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն նաև կընդլայնի սահմանափակող միջոցառումների աշխարհագրությունը, որպեսզի դրա տակ ընկնեն անօդաչուների և հրթիռների մատակարարումները ոչ միայն Ռուսաստանին, այլև տարածաշրջանի միջնորդ երկրներին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ