News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր շահագրգիռ պետություններին հրավիրել է մասնակցելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծին, որը պետք է ամենալայն միջազգային համագործակցության օրինակ դառնա։

«ԲԱՄ-ի (Բայկալ-Ամուրյան մայրուղու) մասշտաբին և պատմական նշանակությանը այսօր համապատասխան է ռուս-ադրբեջանական համագործակցության ևս մեկ ոլորտ։

Խոսքը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման մասին է։ Փաստացի, այն Հյուսիսային ծովային ճանապարհը կապում է Պարսից ծոցի հետ... Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը պետք է դառնա ամենալայն միջազգային համագործակցության օրինակ. խոսքը Եվրասիայի և գլոբալ հարավի երկրների տնտեսական և սոցիալական արագ զարգացման նպատակով լոգիստիկ նոր ուղիների ձևավորման մասին է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք բոլոր շահագրգիռ պետություններին հրավիրում ենք մասնակցելու այս նախագծին»,- ընդգծել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ