News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին Հայկական ԱԷԿ է այցելել ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը:

Դեսպանին ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ համագործակցության և քաղաքական հարցերի գծով պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՄԱԿ կոմիտեի նախագահի պարտականություններ կատարողը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը, AOSA (Armenian On-Site Assistance) ծրագրի փորձագետը և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը:

Տեղի է ունեցել բավականին հագեցած և ինֆորմատիվ հանդիպում: Նախ հայկական կողմը համառոտ ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման պատմությունը և անվտանգության ցուցանիշները: Այնուհետև ՀԱԷԿ-ի հրապարակում Եվրոպական միության օգնության ծրագրի փորձագետը հյուրերին ներկայացրել է ԵՄ աջակցությամբ ՀԱԷԿ-ում իրականացված և իրականցվող նախագծերը:

Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: 1995 թվականից սկսած՝ ՀԱԷԿ-ին ցուցաբերվել է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի օգնություն, որն ուղղված է եղել կայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի որոշ արտադրական տարածքներում, որտեղ նրանց ուշադրությանը ներկայացվել են հատկապես այն սարքավորումներն ու համակարգերը, որոնք ներդրվել են ԵՄ օգնության շրջանակներում:

Դեսպանը ՀԱԷԿ-ի ղեկավարներին շնորհակալություն է հայտնել կազմակերպված այցի և ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը՝ հետագայում ևս ապահովելու հաստատուն համագործակցություն և աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները մայիսի 27-ին կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը
Նախարարները կքննարկեն երկրում տիրող ընդհանուր իրավիճակը և կորոշեն մեր հետագա անելիքները...
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի…
Վրաստանը պետք է չեղարկի «օտարերկրյա գործակալների» օրենքը Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին համապատասխան. ԵՄ
Բորելը կոչ է արել ուշադրության առնել Վենետիկի հանձնաժողովի ցուցումները...
ԵՄ-ը ցանկանում է արգելել երկակի նշանակության մթերքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Բելառուս. FT
ԵՄ-ը ցանկանում է արգելել արտահանումը Բելառուս...
Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով
Մեծահասակների համար շենգենյան վիզան 90 եվրո կարժենա...
Հայաստանն ու Եվրամիությունը վերանայում են իրենց հարաբերությունները. Արարատ Միրզոյան
Նոր հարցեր են քննարկվում և սպասվում են գործընթացներ, որոնք դուրս են գալիս այս համաձայնագրի...
Ամենաշատ