News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մեզ՝  կոնկրետ ինձ, այս ժողովրդին, կամ որևէ հայրենատեր մարդու, ծաղրողներն ովքե՞ր են՝ իշխանության գրչակներն ու ամենաստորին աստիճանի մարդիկ, իրենց հարբեցողությամբ, սեռական կողմնորոշումներով, և ադրբեջանցիները։ Իրար հետ համատեղ, ձեռք ձեռքի բռնած, սիրուն, մեր վրա ուրախանում են, ծաղրում են, պիտակավորում: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, հայ-վրացական միջպետական ճանապարհի փակված հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Դե գնացեք  իրար հետ ձեռք ձեռքի ու տեսեք, որ նույնն եք։  Ինձ ինչ-որ բաներ են ասում և իրենք, և ադրբեջանիցները։

Եթե իրենք այդքան պատիվ ունեն, որ իրենց հայրենակցին կարող են ադրբեջանցիները վիրավորել և իրենք ուրախանան, ուրեմն պատկերը շատ պարզ է»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե որոշ հոգևորականներ Ոսկեպարի եկեղեցու տեղը չեն իմացել, ապա նշեց. «Ոսկեպարի եկեղեցու մասին բարբաջում էր մի հոգի։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն ամենաբարձր ամբիոնից խոսել ինչ-որ կեցվածքներով, ձևերով, արտիստիկ ու փորձել հրահրել մարդկանց այդ ուղղությամբ։ Ամոթ։ Տեսաք պատասխանը»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ իշխանության համար մեծ լուր ունի.  «Դուք չեք մնալու։ Կամ մենք ենք մնում այս երկրի տեր կամ դուք։ Սա հստակ ջրբաժան է։ Մենք որևէ տեղ գնալու մտադրություն չունեն, հետևաբար որոշեք, թե դուք ուր եք գտնվելու»։

Տավուշի թեմի առաջնորդի խոսքով, եթե պետք է լինի սահմանազատում, սահմանագծում, պետք է տեղի ունենա համալիր, փաթեթային, ամբողջությամբ․«Որոշակի սկզբունքներով, քարտեզներով, Հայաստանի օրենքների համաձայն, հանրաքվեով, միջազգային պայմանագրերի ու երաշխավորների ներկայացությամբ։ Չի կարող լինել հատվածական»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ