News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ​​ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։

Ինչպես տեղեկացրել են NEWS.am -ին, արգելափակված հատվածում գիշերը հանգիստ է անցել․ նախորդ օրը տեղեկություն էր ստացվել, որ արգելափակված հատվածին են մոտենում «կարմիր բերետավորները»։ Նախորդ օրվա առավոտյան ոստիկանները փորձել են համոզել գյուղացիներին ապաշրջափակել ճանապարհը, սակայն բանակցություններն ապարդյուն են անցել։

Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, որոնք էլ ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն, եթե իրականացվի Ադրբեջանին 8 գյուղ հանձնելու ծրագիրը. առաջին փուլում չորս ոչ անկլավային, ապա 4 անկլավային։ Այս դեպքում ադրբեջանցի զինվորականները կհայտնվեն հայկական գյուղերից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա, կոնկրետ Կիրանցի դեպքում՝ գրեթե հենց գյուղում։ Միևնույն ժամանակ, ադրբեջանցիներին կանցնեն միջպետական ​​ճանապարհի հատվածները՝ նույն այն ճանապարհը, որն այժմ բնակիչները փակել են, գազատարը, ռազմավարական բարձունքները և հաղորդակցության օբյեկտները։

Գյուղերի բնակիչները մի քանի օր առաջ էին փակել  ճանապարհը, հետո բանակցություններից և պայմանավորվածությունից հետո, որ մինչև երկուշաբթի ոչ ոք ոչինչ չի ձեռնարկելու, ապաշրջափակեցին այն։ Սակայն կիրակի առավոտյան գյուղացիները նկատեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է տարածքը ականազերծել զորքերը դուրսբերելու համար։ Խաբեությունից վրդովված բնակիչները կրկին դուրս եկան  բողոքի։

Գյուղացիների վկայությամբ, առայժմ Երևանից կառավարության ոչ մի ներկայացուցիչ ցանկություն չի հայտնել գալ և զրուցել իրենց հետ։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր. Զուրաբյան
«Դրա համար է Փաշինյանը հայտնվել այսպիսի խոցելի վիճակում: Հիմարագույն դիվանագիտության հետեւանքով, զոհաբերելով այսքան զինվորմ, եկել հասել ենք մի...
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան
Սահմանազատման գործընթացը կասեցնեն, չկասեցնեն, կամ ինչպես անեն, դրա...
Ադրբեջանն ինքը վաղը կարող է մեծ էքսպանսիայի զոհ դառնալ. Հայաստանի ԱԳ նախկին նախարար
Բայց հետո, երբ հայտարարվեց, որ ժողովրդավարությունը մեր առաջնահերթությունն է, սա որոշ չափով ազդանշան...
Ղազախստանի միջնորդությունը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին. նախկին արտգործնախարար
Սա կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին...
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Ամենաշատ